22/06/2012 14:45
Բ.Սահակյանը շնորհավորել է ԼՂՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանին
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 22-ին` այսօր, շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ երկրորդ Նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանին` ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգարժան Արկադի Արշավիրի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ:
Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում իր զավակների նվիրվածությունը: Երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում նաև երկրի ղեկավարի բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք անմնացորդ ծառայել եք հայրենիքին և հարազատ ժողովրդին, նրանց շահերի պաշտպանությանը, մեր անկախ պետականության կայացմանն ու զարգացմանը: Այսօր էլ Ձեր ուրույն ավանդն եք բերում համազգային ծրագրերի իրականացման գործին:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` Ձեզ և Ձեր հարազատներին»: