22/06/2012 11:00
Լագարդը կոչ է արել ԵՄ երկրներին փրկել եվրոն
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կոչ է արել ԵՄ երկրներին` ակտիվ քայլեր ձեռնարկել`ԵՄ-ի բանկային համակարգին օգնելու համար:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, Լագարդը նշել է, որ ԵՄ-ն պետք է օգնություն ցուցաբերի օգնության կարիք ունեցող բանկերին անմիջապես, այլ ոչ թե երկրների կառավարությունների միջոցով:
Ըստ նրա, բանկային համակարգը գտնվում է սթրեսի մեջ` պետք է ակտիվ ջանքեր գործադրել` շուկայի հանդեպ վստահությունը վերականգնելու համար:
Նրա խոսքերով, այս պահին ԵՄ-ի ֆինանսական համակարգի կենսունակությունը գտնվում է հարցականի տակ: