22/06/2012 10:10
Քաբուլում հյուրանոց է գրավվել.«Թալիբան»-ը բացատրել է ինչու
Աֆղանստանի ոստիկանությունը ոչնչացրել է Քաբուլում հյուրանոց գրաված երկու թալիբների, գրում է վեստի.ռու(vesti.ru)-ն: Ոստիկանների խոսքով, 18 պատանդների ազատ արձակումից հետո էլ տեռորիստների մոտ կարող են մնալ խաղաղ բնակիչներ: Ոստիկանության հաղորդմամբ, իրենց հայտնի չէ պատանդների թիվը:
Վեստի.ռու-ի հիշեցմամբ, երեկ գիշերը զինված տեռորիստները ներխուժել են Քաբուլի արվարձանում գտնվող հայտնի մի հյուրանոց և նրանցից մեկը միանգամից մի պայթուցիկ է գործի դրել, որից հետո նրանք հյուրանոցի անվտանգության աշխատակիցների վրա կրակ են բացել: Նրանք պատանդ են վերցրել հյուրանոցի հյուրերին, որոնց թվում եղել են երեխաներ և կանայք:
Այս հարձակման պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել թալիբները, որոնք իրենց հարձակումը բացատրել են նրանով, որ իրենց զայրացրել է հարուստ օտարեկրացիների կազմակերպած խնջույքները մահմեդականների համար սրբազան համարվող ուրբաթ օրերը: