23/06/2012 10:00
Անան. Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հակամարտության կարգավորմանը
Իրանը պետք է մասնակցի Սիրիայի հարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանը:
Ք. Անանի խոսքերով՝ անհրաժեշտ է անհապաղ իրականացնել խաղաղության ծրագիրը Սիրիայում: Բանակցություններում, Թեհրանի մասնակցության դեմ, հանդես է գալիս ԱՄՆ-ը:
BBC-ն հիշեցնում է, որ բանակցություններին Իրանի մասնակցության առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել նաև Մոսկվան:
Սիրիայի հարցով «Կոնտակտային խմբում» Թեհրանի մասնակցության մասին նախօրեին հայտարարել էր նաև Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ բեն Հելլին:
Աղբյուրը գրում է, որ Քոֆի Անանը նշել է նաև՝ բոլոր երկրները, որոնք ազդեցություն ունեն հակամարտության կողմերի վրա, պետք է կարողանան մասնակցել Ժնևում հունիսի 30-ին կայանալիք Սիրիայի հարցով միջազգային խորհրդաժողովին: