23/06/2012 14:30
Բահրեյնի ընդդիմության առաջնորդը վիրավորվել է
Բահրեյնի ընդդիմադիր «Wefaq» կուսակցության առաջնորդ Շեյխ Ալի Սալմանը վիրավորվել է Մանամայում`ոստիկանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումների արդյունքում:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` Սալմանը ուսի և կրծքավանդակի հատվածում վիրավորվել է ռետինե փամփուշտներից, գործի է դրվել նաև արցունքաբեր գազով լիցքավորված արկ:
Սալմանը վիրավորվել է այն պահին, երբ ընդդիմությունը ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու պահանջովցույցեր էր անցկացնում Մանամայի փողոցներում:
Ժողովրդական հուզումները Բահրեյնում սկսվել են 2011 թ.-ի փետրվարի կեսերին` «արաբական գարնան» ֆոնին: