23/06/2012 10:41
Իսրայելը հարվածել է Գազայի հատվածին
Իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Գազայի հատվածին հարվածի հետևանքով առնվազն 17 մարդ է վիրավորվել:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, նախօրեին իսրայելական օդուժը մի շարք հարվածներ է իրականացրել «ՀԱՄԱՍ» շարժման 3 ռազմակայանների ուղղությամբ. Պաղեստինյան ինքնավարության տարածքում 2 պաղեստինցի զոհվել էր:
Մինչ այդ, պաղեստինյան գրոհայինները Գազայի հատվածից հրթիռներ էին արձակել Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ: