25/06/2012 13:43
Մոհամեդ Մուրսին հրաժարվեց «Մուսուլման եղբայրների» ղեկավարումից
Եգիպտոսի նորընտիր նախագահ, «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության ղեկավար Մոհամեդ Մուրսին իր առաջին ելույթում արդեն իսկ հայտարարել է, որ լինելու է բոլոր եգիպտացիների նախագահը, ուստի այսուհետև հրաժարվում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը ղեկավարելուց։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանս Պրես ( France-Presse) գործակալությունը։
Մուրսին հավաստիացրել է, որ կհրաժարվի մինչ այս կնքված միջազգային պայմանագրերից, և կոչ է արել հայրենակիցներին` ամրապնդել ազգային միասնությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները։
Նոր նախագահն իր շնորհակալությունն է հայտնել նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել` հանուն երկրում տեղի ունեցող փոփոխությունների, նաև ընդգծել է, որ հեղափոխությունը կշարունակվի, քանի դեռ չեն իրագործվել դրա բոլոր նպատակները։