25/06/2012 16:33
Եգիպտոսը կվերանայի խաղաղության պայմանագիրը Իսրայելի հետ
Եգիպտոսի նորընտրիր նախագահ, իսլամիստ Մոհամմեդ Մուրսին հայտարարել է, որ ցանկանում է վերանայել Քեմփ-Դևիդյան պայմանավորվածությունները Իսրայելի հետ:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ` նա նշել է, որ Իսրայելի նկատմամբ իրենց քաղաքականությունը հիմնվելու է հավասարության սկզբունքի վրա, քանի որ իրենք իսրայելցիներից ցածր չեն:
Մուրսիի խոսքերով` իրենք քննարկելու են պաղեստինցիների ինքնորոշման հարցը, քանի որ դա շատ կարևոր է:
Եգիպտոսի նախագահը կողմ է արտահայտվել նաև Իրանի և Եգիպտոսի հարաբերությոնների ամրապնդմանը, ինչը ռազմավարական հավասարակշռություն կստեղծի տարածաշրջանում: