25/06/2012 10:00
Հուսեյնի զարմիկը քաղաքական ապասան է խնդրել Ավստրիայից
Իրաքի` մահապատժի ենթարկված բռնապետ Սադդամ Հուսեյնի զարմիկը քաղաքական ապաստան է խնդրել Ավստրիայի իշխանություններից:
ՌԲԿ-ի փոխանցմամբ, 42-ամյա տղամարդը ձերբակալվել է Տրայսկուրխեն քաղաքում` ստուգման ժամանակ, նա իր մոտ չի ունեցել փաստաթղթեր:
Ավստրիայի ՆԳ ներկայացուցիչ Կարլ Հայնց Գրունդբեկի խոսքերով, նրա ինքնությունը հնարավոր է եղել պարզել մատնահետքերի օգնությամբ, որոնք համընկել են իրաքյան փնտրվող անձանց ցուցակի հետ:
Հուսեյնի զարմիկը հետախուզման մեջ էր գտնվում 2006թ.-ից, երբ մահապատժի էր ենթարկվել Ս.Հուսեյնը` նրա ընտանիքին պատկանելու և դրանից բխող հանցագործությունների կատարման մեղադրանքով:
Ավստրիայի ՆԳ ներկայացուցիչը նշել է, որ Հուսեյնի զարմիկի անունը Բասխար է: