26/06/2012 09:30
Հարավային Կորեան դադարեցրել է իրանական նավթի ներկրումը
Հուլիսի 1-ից Հարավային Կորեան կդադարեցնի իրանական նավթի ներկրումը` ելնելով ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, պատժամիջոցների մեջ է մտնում նաև իրանական նավթ տեղափոխող նավերի ապահովագրության կիրառման նկատմամբ արգելքը:
Սեուլը, բացատրելով իր որոշումը, հղում է կատարել հենց այդ հանգամանքին` անհնար է ապահովագրել նավերը եվրոպական ընկերություններում: