27/06/2012 14:10
Հարություն Դերմիշյանը բավարարվեց 3-րդ տեղով
Հունիսի 25-ին Չեռնոգորիայի Բառ քաղաքում ավարտվեց Եվրոպայի ձյուդոյի պատանիների առաջնությունը, որին մասնակցում էին 39 երկրի 482 մասնակիցներ:
Հայաստանը ներկայացված էր 9 մասնակցով: Առավել հաջող հանդես եկավ Երևանի ՍՁՕՄՊՄԴ սան Հարություն Դերմիշյանը: Ինչպես հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, նա անցկացրել է 6 գոտեմարտ և գրավել 3-րդ մրցանակային տեղը: Մեր մյուս մասնակիցները պայքարից դուրս են մնացել նախնական գոտեմարտերում: