28/06/2012 19:49
Ալբան արդեն «Բարսելոնի» ֆուտբոլիստն է
«Վալենսիայի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Խորդի Ալբան կարգավորել է աշխատանքային հարաբերությունները «Բարսելոնի» հետ: Ինչպես հաղորդում է կատալոնյան ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստն իր ստորագրությունն է դրել հնգամյա պայմանագրի տակ, իսկ նրա տրանսֆերային արժեքը կազմել է 14 մլն եվրո:
Անցած մրցաշրջանում 23-ամյա Ալբան «Վալենսիայի» կազմում տարբեր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, որոնցում խփել է 3 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Իսպանիայի հավաքականի կազմում Ալբան «Եվրո-2012»-ում մասնակցել է 5 խաղի և աչքի ընկել 1 արդյունավետ փոխանցմամբ: