28/06/2012 13:20
Բակո Սահակյանն ընդունել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին:
Հանդիպմանը քննարկվել է հանրապետության գիտության բնագավառի ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել գիտական հետազոտությունների ոլորտին և նրանց կիրառման հեռանկարներին:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս գործընթացում չափազանց կարևորում է Հայաստանի գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։