28/06/2012 18:49
Զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստը հաղթել է
Չորեքշաբթի օրը Նյու Յորքում անցկացվել է «Cheap-Chic-Weddings» էժան և գեղեցիկ հարսանեկան զգեստների մրցույթ, որում հաղթող է ճանաչվել զուգարանի 10 մեծ թղթագլաններից պատրաստված հարսանեկան զգեստը: Այս մասին է հաղորդում «The Telegraph» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ` զգեստի հեղինակը Միչիգան նահանգի բնակչուհի Սյուզան Բրենանն է, 26 տարեկան: Վերջինս իր «գլուգործոցի» համար 2012 դոլարով է պարգևատրվել:
Նրանից ուղիղ մեկ շաբաթ է պահանջվել զուգարանի թղթից զգեստ ստանալու համար: Հարսանեկան զգեստը զարդարված է եղել մարգարիտներով և բյուրեղներով:
Նշենք, որ մրցույթն 8-րդ անգամ է անցկացվում. նպատակն է` համոզել, որ գեղեցիկ տեսք ունենալու համար պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել: