28/06/2012 15:49
Սիրիայի մայրաքաղաքում պայթյուն է որոտացել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում`Արդարադատության պալատի մոտ պայթյուն է որոտացել:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, ականատեսներից մեկի փոխանցմամբ, ուժեղ ձայնից հետո, որը լսվել էր քաղաքի կենտրոնից, կարելի էր տեսնել Արդարադատության նախարարության մոտից բարձրացող ծուխը:
Սիրիական պետական ԶԼՄ-ները նշում են, որ պայթել է ականապատված մեքենան, որ կայանված էր դատական համալիրի շենքի մերձակայքում: