28/06/2012 15:21
Ադրբեջան է ժամանելու Տաջիկստանի նախագահը
Հուլիսի 12-13-ը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Բաքվում նախատեսված է Ռահմոնի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև հանդիպումներ այլ պաշտանատար անձանց հետ:
2007թ.-ին Դուշանբեում բացվել էր Ադրբեջանի դեսպանատունը, իսկ 2008թ.-ին` Տաջիկստանի դեսպանատունը Բաքվում:
Ադրբեջանը և Տաջիկստանը սերտ համագործակցում են ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Իսլամական կոնֆերանս կազմակերպության շրջանակներում: