28/06/2012 15:17
Թուրքիան Սիրիայի սահմանի վրա ՀՕՊ համակարգեր է տեղադրել
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին տեղակայել է զինտեխնիկա, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգեր:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Իսկենդերուն քաղաք են տեղափոխվել հրթիռային համակարգեր, բացի այդ, սահմանամերձ Ռեյհանլը քաղաքում տեղակայել են ռազմական տեխնիկա:
Սահմանին զինտեխնիկայի տեղակայումը տեղի է ունեցել 2 երկրների միջև հարաբերությունների լարման ֆոնին` հունիսի 22-ին Միջերկրական ծովում սիրիական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից խոցվել էր թուրքական «RF-4E» հետախուզական ինքնաթիռը: