28/06/2012 10:57
Վիտալի Բալասանյանն այլևս «Դաշնակցություն» խմբակցության անդամ չէ
ԼՂՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավարը նամակ է հղել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին, որում մասնավորապես ասվում է, որ ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր Վիտալի Բալասանյանն այլևս խմբակցության անդամ չի հանդիսանում: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
Հիմք ընդունելով հրապարակված նամակը, խորհրդարանի նախագահը, որպես փաստի արձանագրում, հայտարարել է, որ «Դաշնակցություն» խմբակցությունն Ազգային ժողովում այսուհետ ներկայացված է 5 անդամով։