29/06/2012 09:55
Մ.Գորբաչովը կդառնա գերմանական նոր մրցանակի առաջին դափնեկիրը
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կդառնա գերմանական նոր մրցանակի առաջին դափնեկիրը, գրում է լենտա.ռու(lenta.ru)-ն: Նրան կշնորհվի Կարլ Ֆրիդրիխ վան Վայցզեկերի անվան մեդալ և 10 հազար ԱՄՆ դոլար:
Մրցանակաբաշխությունը կկայանա հունիսի 30–ին Բեռլինում` գերմանացի հանրահայտ ֆիզիկոս, փիլիսոփա և քաղաքական գործիչ Վայցեկերի 100-ամյակի կապակցությամբ:
Մ. Գորբաչովը այս մրցանակը կստանա այն բանի համար, որ պատրաստ է եղել միշտ իր վրա վերցնել պատասխանատվությունը և քաղաքական հարցերը ուժի միջոցով չի լուծել:
Նշենք, որ Վայցզեկերի մեդալը կշնորհվի յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ: