29/06/2012 10:00
Լավրովն ու Անանը հեռախոսազրույց են ունեցել
Նախօրեին տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի միջև: Ինչպես գրում է BBC-ն, վկայակոչելուվ ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, երկուստեք քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը:
«Հունիսի 28-ի հերթական հեռախոսազրույցը տեղի ունեցավ ՌԴ ԱԳՆ ղեկավարի և ՄԱԿ–ի ու ԱՊԼ–ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանի միջև, որի ընթացքում քննարկվեցին հունիսի 30-ին Ժնևում կայանալիք սիրիական հարցի կարգավորման միջազգային հանդիպմանը վերաբերող որոշ կազմակերպչական կետեր»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում: