02/07/2012 10:00
Իսրայելի նախկին վարչապետին կհուղարկավորեն Երուսաղեմում
Իցխակ Շամիրի պետական հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Երուսաղեմում` Հերցլի անվան սարի գերեզմանատանը:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, այս պահին Շամիրի որդի Յաիրը գտնվում է արտասահմանում և հուղարկավորության օրն ընտրվել է հատուկ, որպեսզի վերջինս մասնակցի այդ արարողությանը:
Իսրայելի նախկին վարչապետ Շամիրը մահացել էր կիրակի երեկոյան` 96 տարեկան հասակում: Նա քաղաքականությունից հեռացել էր 16 տարի առաջ` 1996թ.-ին, և վերջին տարիներին բնակվում էր ծերանոցում:
Վերջինս զբաղեցնում էր Իսրայելի վարչապետի պաշտոնը 1986-1992թթ.-ը: