02/07/2012 15:20
Լիբանանյան գրոհայինները հրթիռ են արձակել Սիրիայի ուղղությամբ
Զինված լիբանանցիները գնդակոծել են Սիրիայի սահմանապահ պահակակետերից մեկը` վիրավորելով 2 սահամանապահի:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, Լիբանանի ուժային կառույցները հայտարարել են, որ այսօր առավոտյան Լիբանանի տարածքից զինված անձինք Սիրիայի ուղղությամբ հրթիռ են արձակել, որը դիպչել է սահմանային պահակակետերից մեկին, ինչից տուժել է 2 սահմանապահ:
Նշվում է, որ մինչ այդ Լիբանանի և Սիրիայի սահմանին մայիսին կրկին միջադեպ էր գրանցվել` առևանգվել էին լիբանանյան շիա ուխտավորները: