02/07/2012 15:31
Գրոհայինները Մալիում քանդել են իսլամական մշակույթի կոթողը
Մալիի հյուսիսում ծայրահեղական իսլամիստները քանդել են Տիմբուկտու քաղաքում գտնվող մշակույթի կոթողը:
«Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ, ականատեսների վկայությամբ, իսլամիստները քանդել են Տիմբուկտու քաղաքի մզկիթի մուտքը. պոկել են սրբավայրի դուռը, որը միշտ բաց է լինում:
«Անսար-ադ-Դին» խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են, որ նրանք քանդելու են Մալիի տարածքում գտնվող 16 դամբարանները, որոնք ընդգրկված են «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ: