02/07/2012 18:48
Սիրիայում զոհերի թիվը անցնում է 16.500-ից
Սիրիայում կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև հակամարտության հետևաքով զոհերի թիվն անցել է 16.500-ից:
«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Լոնդոնում գտնվող Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային կենտրոնը:
Իրավապաշտպանները նշում են, որ զոհվածներից 11.486-ը քաղաքացիական անձինք են, 4151-ը` զինվորական, 870-ը` դասալիք:
Մինչ այդ ՄԱԿ-ը հաղորդել էր, որ Սիրիայում հակամարտության զոհերի թիվը անցել է 12.000-ը: