02/07/2012 10:10
ԱՄՆ անօդաչուն Պակիստանում սպանել է 8 մարդ
Ամերիկյան անօդաչու ինքնաթիռի` Պակիստանի հյուսիս-արմուտքում հարձակման պատճառով ութ մարդ մահացել է, գրում է BBC: Որոշ լուրերի համաձայն, զոհվածները Թալիբան խմբավորման անդամներ են եղել, ովքեր մեղադրվում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի վրա հարձակման մեջ:
Նշենք, որ երեկ Աֆղանստանի հարավում սպանվել են ՆԱՏՕ-ի երեք աշխատակից, որոնց գնդակահարել է Աֆղանստանի ոստիկանության հագուստով մի մարդ, հայտնում է լենտա.ռու (lenta.ru)-ն:
Ընդհանուր առմամբ, Աֆղանստանում 2012 թ. ընթացքում գրանցվել է 18 դեպք, երբ տեղացի ուժայինները հարձակվել են օտարերկրյա գործընկերների վրա, որոնց արդյունքում սպանվել է ամենաքիչը 26 մարդ: