03/07/2012 15:20
Ասադը կհեռանա`սիրիական ժողովրդի ցանկության դեպքում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ կհեռանա պաշտոնից, եթե դա ցանկանա սիրիացի ժողովուրդը:
«Ւտառ-Տասս»- ի փոխանցմամբ, Ասադը նշել է, որ ինքը գամված չի իր աթոռին և եթե իր երկրի միլիոնավոր քաղաքացիներ ցանկանան, ապա ինքը կհեռանա:
Ասադը նշել է, որ եթե ցանկանար մնալ իր պաշտոնում, ապա կկատարեր ԱՄՆ-ի ցուցումները և կհրաժարվեր անձնական սկբունքներից և ազգային դիրքորոշումից ու թույլ կտար Սիրիայի տարածքում տեղադրել հակահրթիռային համակարգեր: