03/07/2012 10:06
Այս գիշեր Թուրքիա են փախել սիրիացի մի գեներալ և 85 զինվոր
Հունիսի 3-ի գիշերը Թուրքիա են փախել սիրիական մի գերեներալ և 85 զինվոր, հայտնում է վեստի.ռու(vesti.ru)-ն: Նախօրեին, ընդհանուր առմամբ, Սիրիայից Թուրքիա է փախել 300 սիրիացի: Թուրքիայում այս պահին կա 35 հազար փախստական:
Նշենք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ թուրքական ինքնաթիռը վնասազերծվել է Սիրիայի օդային տարածք մուտք գործելուց հետո: Պաշտոնական Անկարան այդ առթիվ հայտարարել է, որ չի տատանվի Սիրիայի հանդեպ պատասխան գործողություններ ձեռնարկելուց:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիան ռազմական տեխնիկայի տեղաբաշխում է իրականացրել, իսկ Սիրիան Թուրքիայի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա տեղադրել է 170 տանկ: Սիրիայի նախագահ Բ. Ասադը նախօրեին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսն, ամենայն հավանականությամբ, պետք է վերանայի իր դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: