04/07/2012 19:52
«Շախտյոր»-«Դինամո» հանդիպման մրցավարը որակազրկվել է
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն 12 խաղով որակազրկել է ուկրաինացի մրցավար Յուրի Վակսին: Վերջինս սպասարկել է 2011-2012 թթ. մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներից մեկը` «Շախտյորի» և «Դինամոյի» մասնակցությամբ, որի պատճառով էլ հայտնվել է սկանդալային իրավիճակում:
Կարգապահական կոմիտեն մրցավարին պատժել է, քանի որ նա այդ հանդիպման հաշվետվության ժամանակ ներկայացրել է փաստեր, որոնք ամենևին չեն համապատասխանել խաղադաշտում տեղի ունեցած իրադարձություններին: