04/07/2012 11:00
ԱՄՆ-ը Պակիստանին է տրամադրել 1,1 միլիարդ դոլարի օգնություն
ԱՄՆ-ը մշակել է Պակիստանին 1,1 միլիարդ դոլարի օգնության տրամադրման ծրագիր` երկրի իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ի բեռների դեպի Աֆղանստան միջանցքի տրամադրման համաձայնությունը տալուց հետո:
«Ռոսբալտ.ռու»-ի փոխանցմամբ, ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ գումարների տրամադրման գործընթացն արդեն սկսվել է` Պակիստանին գումարները տրամադրվում են «կոալիցիայի աջակցման» հիմնադրամի միջոցով:
Մինչ այդ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Պակիստանը կտրամադրի իր տարածքը ՆԱՏՕ-ի բեռների տեղափոխման համար: