05/07/2012 15:29
Փուչիկների պայթյունի գործով նախաքննության ժամկետը երկարաձգվել է
Մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում գազով լիցքավորված փուչիկների պայթյունի գործով նախաքննության ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով, Aysor.am-ի լրագրողին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ բաժնից:
Նշենք, որ առաջին երկու ամիսը լրացել էր երեկ:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին շուրջ 150 երիտասարդներ ստացել էին բազմաթիվ այրվածքներ` հիմնականում ձեռքերի ու դեմքի շրջանում:
ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից նախօրեին Aysor.am թղթակցին հայտնեցին, որ փուչիկների պայթյունից բոլոր տուժածները հիվանդանոցներից դուրս են գրվել: