06/07/2012 13:36
Բակո Սահակյանն ընդունել է Սերգո Կարապետյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը, այս բնագավառում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմանը:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ` հավելելով, որ այսուհետ եւս անհրաժեշտ է պահպանել առկա դրական դինամիկան: