06/07/2012 14:49
Օլանդը կոչ է անում ուժեղացնել պատժամիջոցները Սիրիայի նկատմամբ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան կողմ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ պատժամիջոցների խստացմանը:
«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ` նա ասել է, որ միջազգային հանրությունը ավելի ակտիվ պետք է աջակցի Ասադի դեմ մարտնչողներին:
«Բաշար Ասադը պետք հեռանա. դա բխում է ինչպես Սիրիայի, այնպես էլ նրա հարևանների շահերից»,- ասել է Օլանդը: