06/07/2012 16:37
Ֆրանսիայի ԱԳ նախարար. Սիրիացի գեներալը Փարիզում է
Սիրիական բանակի գեներալ Մանաֆ Թլասը, ով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վստահված անձանցից էր, և սիրիական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, փախել է Սիրիայից Փարիզ: Այս մասին հայտնում է BBC:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը արդեն հաստատել է այս լուրը:
Նշենք, որ ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն` Սիրիայում իշխանության և ընդդիմադիրների բախման հետևանքով ավելի քան 9000 մարդ է մահացել: