06/07/2012 12:39
Վահրամ Սահակյանը ծեծի չի ենթարկվել. Ոստիկանություն
Վահրամ Սահակյանի ծեծի վերաբերյալ որևէ հաղորդում չի տրվել, օպերատիվ խումբը գնացել է Վահրամ Սահակյանի բնակության վայրը և որևէ վնասվածք նրա մարմնի վրա չի հայտնաբերվել: Այս մասին Aysor.am թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանությանը դեռ հայտնի չէ, թե ով է համացանցում տարածված լուսանկարների հեղինակը, որոնցում ենթադրաբար պատկերված է գրողը` դեմքին արյան հետքերով. Ոստիկանությունից չբացառեցին, որ դրանք համացանցում տեղադրել է հենց Վահրամ Սահակյանը:
Հիշեցնենք, որ երեկ facebook սոցիալական ցանցում երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ գրող Վահրամ Սահակյանին դաժան ծեծի են ենթարկել, նաև համացանցում լուսանկարներ էին հայտնվել: «Վահրամն ինձ հետ զրույցում հաստատեց լուրն ու ասաց, որ ծեծել են ու փախել: Վահրամը հիմա տանն է. ծանր վիճակում: «Հիմա անտանելի գլխացավ ունեմ, ուժեղ են խփել: Չեմ կարողանում խոսել: Դիմել եմ Ոստիկանություն. հետաքննում են գործը»,- ասել է Վ. Սահակյանը blognews-ի խմբագիր Արամ Անտինյանի հետ զրույցում: