09/07/2012 14:01
Գաբրիել Սարգսյանը` Ռեթիմնոյում
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենի 1-3-րդ տուրերում համապատասխանաբար հաղթել է Տիչո Դիյկուիսիին (Հոլանդիա), Ռիչարդ Վեդերին (Հոլանդիա) և Վիտալի Սիվուկին (Ուկրաինա): Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Երեք տուրից հետո Սարգսյանն ունի 3 միավոր և ինը այլ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: