09/07/2012 10:09
Երկօրյա այցով Հայաստան է ժամանել ԻԻՀ ներքին գործերի նախարարը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրավերով այսօր երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:
Նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են Մոսթաֆա Մոհամադ Նաջարի հանդիպումները Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ինչպես նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: