09/07/2012 10:03
Այսօր Ռուսաստանում սգո օր է հայտարարված
Այսօր Ռուսաստանի Դաշնությունում հայտարարված է Սգո օր` ի հիշատակ հուլիսի 7-ին Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցած ավտովթարի զոհերի հիշատակի: Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղին, վերջին տվյալներով, զոհ է դարձել 155 մարդ: Առավել շատ տուժել են Կրիմսկ, Գելենջիկ և Նովոռոսիյսկ քաղաքները: Շուրջ հինգ հազար տուն մնացել է ջրի տակ: Ջրհեղեղի պատճառները ճշտվում են, քանի որ վարկած է շրջանառվում, համաձայն որի, ուժգին անձրևներին զուգահեռ ջուր է բաց թողվել Կրիմսկի մերձակայքում գտնվող Նեբերջայեվսկոյե ջրամբարից:
Ուկրաինայի Չերնիգովյան շրջանում հուլիսի 7-ին շրջվել էր ավտոբուս, որում եղել էին ռուսաստանցի ուխտավորներ: Վթարի զոհ էր դարձել 14 մարդ: Վարկածներից մեկի համաձայն` ավտոբուսի վարորդը ղեկին քնել էր: