10/07/2012 11:27
Իսպանիան օգնություն կստանա ԵՄ-ից հուլիսին
ԵՄ երկրները որոշում են կայացրել Իսպանիային 30 միլիարդ եվրոյի օգնություն ցուցաբերելու մասին:
«Իզվեստիա.ռու»-ի փոխանցմամբ, օգնության առաջին մասնաբաժինը Մադրիդը կարող է ստանալ հուլիսի 2-րդ կեսին:
Այդ օգնության դիմաց, Իսպանիան, ինչպես մինչ այդ Հունաստանը, Պորտուգալիան և Իռլանդիան, պետք է մտցնի տնտեսման խիստ մեխանիզմներ` ԵՄ-ի կողմից վերահսկողության պայմաններում:
Գումարներն ուղղվելու են Իսպանիայի բանկային համակարգի վարկավորմանը: