11/07/2012 09:30
Քլինթոնը դատապարտել է Վիետնամի իշխանություններին
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վիետնամ իր այցի ժամանակ դատապարտել է տեղի իշխանություններին խոսքի ազատության սահմանփակման համար, գրում է BBC: Քլինթոնն իր խոսքերը հաստատել է համացանցում նրանց կողմից խոսքի ազատության սահմանափակմամբ և ակտիվիստների մասսայական ձերբակալությամբ:
Քլինթոնը, սակայն, նաև նշել է, որ երկրում առկա է շարունակական աճի միտում, որը արդյունք կտա միայն, եթե երկրում քաղաքական և տնտեսական աճը համաժամանակյա լինի:
Վիետնամի իշխանություններն ի պատասխան հայտարարել են, որ ձերբակալված են միայն նրանք, ովքեր խախտել են օրենքը: