12/07/2012 16:34
ԱՄՆ-ը տասնյակ մինի-սուզանավեր է տեղակայել Իրանի ափերի մոտ
Ամերիկացի զինվորականները Պարսից ծոց են տեղափոխում անօդաչու թռչող սարքեր և հեռակառավարվող մինի-սուզանավեր, որպեսզի թույլ չտան Իրանին փակել Հորմուզի նեղուցը:
«Առգումենտի.ռուի» փոխանցմամբ` խոսքը 1,2 մետր և 40 կգ քաշ ունեցող «Sea Fox» սուզանավերի մասին է, որոնցից յուրաքանչյուրը զինված է տեսախցիկով և պայթուցիկ սարքերով:
Այդ ուժերի հիմնական նպատակն է թույլ չտալ Հորմուզի նեղուցի փակումը, որով անցնում է համաշխարհային նավթի առևտրի 40 %-ը: