13/07/2012 10:11
Բերլուսկոնին նորից ուզում է վարչապետ դառնալ
Իտալիայի նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Սիլվիո Բերլուսկոնին 2013թ. ապրիլին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում որոշել է հանդես գալ որպես վարչապետի թեկնածու։ Այս մասին տեղեկացնում է Ռոյթերզ (Reuters) գործակալությունը։
Բերլուսկոնիի այս մտադրության մասին պաշտոնապես հայտարարել է Բերլուսկոնիի կողմից ղեկավարվող «Ազատության ժողովուրդ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ֆաբրիցիո Չիկիտոն։