13/07/2012 17:34
Գաբրիել Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենի յոթերորդ տուրում տարավ նոր հաղթանակ, այս անգամ` հնդիկ միջազգային վարպետ Սունդար Շիամի նկատմամբ: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Յոթ տուրից հետո Սարգսյանը 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 6 միավոր ունի հայ շախմատիստի մոտակա մրցակիցը` գրոսմայստեր Յուրի Կրիվոռուչկոն (Ուկրաինա):
Նախավերջին` ութերորդ տուրում Սարգսյանը սևերով կխաղա ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Վոլկովի հետ: