13/07/2012 10:14
Ճապոնիայում տեղատարափ անձրևից զոհերի թիվը հասել է 18-ի
Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղատարափ անձրևի զոհերի թիվը հասել է 18-ի, հայտնում է BBC-ն:
Տեղի իշխանությունների փոխանցմամբ զոհվածների մեծ մասը տարեց մարդիկ են: Եվս 8 հոգի անհայտ կորած են համարվում:
Երկրում փլվել է ավելի քան 70 տուն, իսկ 300 շինություն քարուքանդ է եղել: Երկրի որոշ շրջաններում խափանվել է բջջային կապը և ջրագիծը:
Այս տարափն արդեն ռեկորդային է գրանցվել: Երկրի որոշ հատվածներում անցած օրերի ընթացքում տեղացած հորդառատ անձրևները գերազանցել են միջինամսեկան ցուցանիշները:
Երկրում հեղեղների պատճառով տարհանվել է ավելի քան 50 հազար մարդ: