14/07/2012 10:00
Սիլվեսթր Ստալոնեի որդին մահացած է գտնվել
Հայտնի կինոդերասան Սիլվեսթր Ստալոնեի որդին` Սենջը, երեկ մահացած է հայտնաբերվել Հոլիվուդի իր տանը, հայտնում լենտա.ռու(lenta.ru)-ն:
Ոստիկանության հաղորդած տվյալներով, մահացածի տանը կողոպուտի հետքեր չեն հայտնաբերվել: Մահվան բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, բայց ստույգ պատճառի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Նրա փաստաբանը միայն հայտնել է, որ նա ուրախ, իր աշխատանքով շատ տարված մարդ է եղել և դեպրեսիա չի ունեցել:
Նշենք, որ Սենջ Ստալոնեն աշխատում էր կինոարտադրությունում որպես ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ: Նա Ս. Ստալոնեի և նրա առաջին կնոջ` Սաշա Չակի որդին էր: