16/07/2012 16:13
Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ է կառուցվել
Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները Հորմուզի նեղուցը շրջանցող նոր նավթատար խողովակաշար են կառուցել:
«Վզգլյադ.ռուի» փոխանցմամբ` 370 կմ երկարությամբ խողովակաշարը միացրել է նավթով հարուստ Աբու-Դաբիի շրջանը Էլ-Ֆուջեյրա նավահանգստի հետ, որը գտնվում է Օմանի ծոցի մոտ:
Խողովակաշարի շինարարության համար ծախսվել է 3,5 միլիարդ դոլար. դրանով կտեղափոխվի 1,5 միլիոն բարել նավթ, ինչը կազմում է Արաբական Միացյալ Էմիրությունների արտահանման 65 %-ը:
Փորձագետները նշում են, որ այդպիսի խողովակաշարերը կնվազեցնեն այն ռիսկերը, որոնք գալիս են Իրանից` Հորմուզի նեղուցի փակման հետ կապված: