17/07/2012 13:38
Ղազախստանում այրել են Սիրիայի դեսպանատունը
Ալմա-Աթայում այրել են Սիրիայի դեսպանատունը: Հանցագործները դեսպանատան վրա են նետել այրվող նյութերով շշեր:
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, ամենաշատը տուժել է 3-րդ հարկը, որտեղ գտնվում է հյուպատոսի աշխատասենյակը:
Ղազախստանում Սիրիայի հյուպատոս Սամիր Դարեխը նշել է, որ այսօր Սիրիայում ամենամեծ խնդիրը կայանում է ծայրահեղական կազմակերպությունների գործունեության մեջ` հնարավոր է, այդ մարդիկ խելագար են, նրանք ամեն ինչի ընդունակ են:
Ըստ նրա, այստեղ նույնպես նկատվում է նրանց հետքը. եթե այսօր տուն են այրել, ապա վաղը կարող են և սպանություն իրականացնել:
Ղազախստանի ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել: