17/07/2012 15:00
ՌԴ-ի 201-րդ ռազմակայանը կմնա Տաջիկստանում
Տաջիկստանն ընդունելի է համարում ռուսական 201-րդ ռազմակայանի հետ կապված ՌԴ-ի առաջարկությունը:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, այսօր այդ մասին հայտարարել է ՌԴ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
Ըստ համաձայնագրի, ռուսական 201-րդ ռազմակայանը կմնա Տաջիկստանի տարածքում ևս 49 տարի:
Չիրկինը նշել է, որ ռազմակայանի գլխավոր նպատակն է ՌԴ-ի զինված ուժերի այլ զորամիավորումների, ստորաբաժանումների հետ միասին, Տաջիկստանի անվտանգության ապահովումը: