18/07/2012 17:33
Աֆղանստանում հատուկ գործողության ընթացքում 25 մարդ է սպանվել
Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի և աֆղանական իրավապահ մարմինների համատեղ գործողությունների ընթացքում ոչնչացվել է 25 գրոհային, ևս 21-ը` ձերբակալվել է:
«Իտառ-Տասսի» փոխանցմամբ` հատուկ գործողություններն իրականացվել են Կունար, Բագլան, Սամանգան, Կանդագար, Ուրուզգան, Զաբիլ, Խոստ և Գիլմենդ նահանգներում:
Իրավապահներն առգրավել են 110 կգ ափիոն: