18/07/2012 17:05
Սիցիլիան կանգնած է դեֆոլտի առջև
Իտալիայի գործող կառավարության առջև ծառացավ ևս մեկ խնդիր. երկիրը բախվել է պարտքերի ճգնաժամի և բանկային ոլորտի լուրջ խնդիրների հետ, իսկ այդ խնդիրներին գումարվել է նաև Սիցիլիայի դեֆոլտի մտավախությունը:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել է, որ շատ մտահոգված է Իտալիայի ինքնավար շրջաններից մեկի` Սիցիլիայի, դեֆոլտի հնարավորությունից:
Փորձագետների գնահատականներով, Սիցիլիայի պարտքը կազմում է 5 միլիարդ եվրո, իսկ կառավարությունը շուտով չի կարողանա վճարել թոշակները և աշխատավարձերը: