19/07/2012 09:40
ԱՄՆ պատժամիջոցների «սև ցուցակում» է հայտնվել Սիրիայի վարչապետը
ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների ցուցակը` ընդգրկելով գրեթե 30 բարձրաստիճան սիրիացի պաշտոնյայի:
BBC-ն գրում է, որ ԱՄՆ-ը սառեցրել է Սիրիայի վարչապետ Ռիյադ Հանդջաբիի և կառավարության 28 այլ անդամների հաշիվները: Բացի այդ, ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է նշված անձանց հետ որևէ ֆինանսական գործարք իրականացնել:
Պատժամիջոցների ընդլայնման մասին որոշումը, ըստ աղբյուրի, կայացվել է այն ժամանակ, երբ Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել և վիրավորվել են Սիրիայի ուժային կառույցների մի քանի ղեկավարներ:
BBC-ն գրում է նաև, որ այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալու է Սիրիայի երկու որոշումների վերաբերյալ քվեարկություն, որը նախատեսում է Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառում: Միևնույն ժամանակ Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանն առաջարկել է հետաձգել այդ քվեարկությունը: